ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան

Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան
03.11.2020 | 22:27

Սիրիացի զինյալների մոտ 230 հոգանոց նոր խումբ է ուղարկվել Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ շարունակվող պատերազմին` հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Առնվազն 22 գրոհային է փախել թեժ մարտերից և վերադարձել Սիրիա:

Կենտրոնը հայտնում է, որ այս ընթացքում սպանվել է 240 զինյալ, որից 183-ի դին տեղափոխվել է Սիրիա, մնացածինը մնացել է Ադրբեջանում: Բացի այդ, հայկական ուժերը գերեվարել են 3 սիրիացի զինյալի: Հատկանշական է, որ Թուրքիան ջանքեր է թափում ԼՂ-ի շրջան ավելի շատ զինյալներ ուղարկելու համար, սակայն դրանց մեծ մասը հրաժարվում է կռվել Ադրբեջանի կողքին՝ կրոնական ուղղության և իրենց շրջանում մեծ կորուստների պատճառով:

Դիտվել է՝ 3720

Մեկնաբանություններ